Եթե ՈՒկրաինան մերժի գազի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, «հարաբերություններն այլ հարթություն կտեղափոխվեն», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ՝ մեր առաջարկներն ավելի քան գործընկերային են, ուղղված են ուկրաինական տնտեսության աջակցությանը ծանր ժամանակաշրջանում։ Եթե մեր առաջարկները մերժվեն, մենք կանցնենք բոլորովին այլ մակարդակի։ Դա մեր ընտրությունը չէ, մենք դա չենք ուզում։ Եթե այդպես է, կապրենք այլ հարթությունում»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ՈՒկրաինային գազի գնի նույն պայմաններն է առաջարկել, ինչ Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք էր. պայմանագրային գնի զեղչ և վերջնական արժեքը 385 դոլար 1000 խմ-ի համար։
Ներկայում գազի գինն ՈՒկրաինայի համար 485 դոլար է՝ 1000 խմ-ի համար։